Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսհաստատությունների աշխատանքը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
07 Փետրվար, 2023 00:39
755
Դատախազությունը հետ է պահանջում Երևանում ԼՂ մշտական ներկայացուցչության շենքը
16 Հուլիս, 2025 11:47
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը
03 Հունիս, 2025 17:30
Արցախի պողոտայում բախվել են «Mercedes»-ը և շտապօգնության ավտոմեքենան
16 Մայիս, 2025 17:20