![](https://araratnews.am/admin/images/1675763513.jpg)
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է տիգրանակերտցի հայ արվեստի գործիչ Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։
«Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից»,– գրում է կայքը։
Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում: Նա հայկական ծագում ունի մորական և հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։