Ձյան պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ 2 տարեկան երեխային. օգնության են հասել փրկարարները
![](https://araratnews.am/admin/images/1675764738.jpg)
Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում երեխան (2 տարեկան) ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները Կարմրաշեն գյուղի մոտակայքից շտապօգնության բժշկին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև բժշկին և երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Թալին քաղաքի ԲԿ։
07 Փետրվար, 2023 14:12
430