Ռուսաստանը խոշորամասշտաբ հարձակում է սկսել Լուգանսկի ուղղությամբ

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) տեսանկյունից ռուսական զորքերը վերականգնեցին նախաձեռնությունը Ուկրաինայում և սկսեցին խոշոր հարձակումներ Լուգանսկի շրջանում:
ISW-ի հերթական վերլուծական հետազոտության մեջ ասվում է, որ Լուգանսկի մարզի արևմուտքում՝ Սվատովո-Կրեմեննայա գծի երկայնքով, ռուսական գործողությունների տեմպերը նկատելիորեն աճել են վերջին շաբաթվա ընթացքում:
«Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը, կարծես, ամբողջությամբ գործի է դրել մի քանի կանոնավոր՝ ստորաբաժանումներ Սվատովո-Կրեմեննայա գծի երկայնքով վճռական հարձակողական գործողությունների համար», - նշում են ռազմական վերլուծաբանները:
09 Փետրվար, 2023 15:12
1119