Araratnews.am-ին ՀՀ քաղաքացի Վ. Մկրտչյանը ահազանգել է ՀՀ ճանապարհային ոստիկանության,  «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական  ընկերության ոչ օրինական գործունեության,  ճանապարհային պատահարի փաստերը  խեղաթյուրելու մասին:

Այսպիսով, վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին ժամը 15 անց 45 րոպեին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցի Т – աձև խաչմերուկում, քաղաքացու վարած    ГАЗ 31029 ավտոմեքենայի մասնակցությամբ, սակայն վթարի մեղավորության որոշման հարցում նա նկատել է պետական մարմինների, ԱՊՊԱ-ի կողմնակալ լինելը:

ՀՀ քաղաքացին այս մասին նամակով դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարին, Կենտրոնական բանկին, սակայն մինչ այսօր արձագանք չկա:

Վ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ երբ ապահովագրական ընկերությունից պահանջել է վթարի տեսագրությունը պատասխան է եղել, որ պատահարի երկու կողմերն էլ համաձայն չեն եղել մեղավորության հարցում, այդ իսկ պատճառով ոստիկանության  ելակետային տվյալներն են հիմք ընդունվելու  և տեսագրությունը ոստիկանությունը պետք է տրամադրի, իսկ ոստիկանությունից պատասխանել են, որ դա ԱՊՊԱ-ն պետք է տրամադրի:

«Ինձ համար կարևոր է վթարի պահի տեսանկարահանումը, որը միտումնավոր չի հանվել: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները  խեղաթյուրել են իրականությունը, ցուցաբերել են փաստերը աղավաղող մոտեցում»,- ասաց նա:

Քաղաքացին պահանջում է նաև հանել ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքների ժամանակահատվածի նկարահանումները, քանի որ այդ ընթացքում եղել է վիճաբանություն աշխատակիցների և քաղաքացու միջև:  

Ձեզ ենք ներկայացնում քաղաքացու նամակները՝ ուղղված Կենտրոնական բանկին, Ներքին գործերի նախարարին.

 

ՀՀ Կենտրոնական բանկ

Դ Ի Մ ՈՒ Մ

        Հայտնում եմ, որ «Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ ընկերությունում ապահովագրված ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին  տեղի ունեցած պատահարի առաջացման և պատճառված վնասի հատուցման վերաբերյալ իրականացված վարույթները շատ հեռու են օրինականությունից։

        «Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ ընկերությունից նախկինում խնդրել եմ ինձ ուղարկել «Նաիրի Ինշուրնս»   և մյուս ավտոմեքենայի ապահովագրական կազմակերպության համապատասխան աշխատակիցների կողմից կատարված չափագրումների արդյունքները և լուսանկարները, նշելով, որ  անհրաժեշտ են ընդհանուր համայնապատկերով  լուսանկարներ, որտեղ միաժամանակ երևում են վթարված ավտոմեքենաները և ճանապարհի եզրերը, ինչը Ապահովագրական ընկերության կողմից չի կատարվել։

       Այդ պատճառով՝ ստիպված, որպես ապահովագրական ընկերության գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող  մարմիններ՝ ՀՀ կենտրոնական բանկին և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյին խնդրում եմ.           

    1.Պարտադրել «Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ ընկերությանը, որպեսզի թղթային տարբերակով` Հայփոստի միջոցով ինձ ուղարկի.

     ա. Ավտովթարի հետ կապված իրենց կողմից կազմված փաստաթղթերի (չափագրումներ, լուսանկարներ, վթարի  տեսանկարահանումներ և այլն), պատճենները.

      բ. Ավտովթարի մյուս մասնակից ավտոմեքենայի ապահովագրական ընկերության աշխատակիցների կողմից կազմված փաստաթղթերի (չափագրումներ, լուսանկարներ, վթարի  տեսանկարահանումներ և այլն), պատճենները.

      գ. Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված և ապահովագրական ընկերությանը տրամադրված (չափագրումներ, լուսանկարներ, վթարի  տեսանկարահանումներ և այլն), և այլ փաստաթղթերի պատճենները։

        «Նաիրի Ինշուրնս» ապահովագրական ընկերությանը նախկինում  դիմումով  տեղեկացրել եմ, որ կեղծված են ելակետային տվյալները, ինչպես նաև, պատճառված վնասի գնահատման փորձաքննություն իրականում տեղի չի ունեցել, ինչը հանցավոր գործունեություն է, սակայն ընկերության համապատասխան աշխատակիցները օրինականությունը վերականգնելու ուղղությամբ որևէ գործողություն չեն իրականացրել, ավելին, ամեն ինչ առավել խճճել են։

      Պահանջվող փաստաթղթերի պատճենները ինձ անհրաժեշտ են, որպեսզի ուսումնասիրեմ և գնահատեմ,  թե որ կազմակերպության կողմից ինչ զեղծարարություն, օրենքի կամ կանոնների ինչ խախտումներ և ինչ անփություն է կատարվել, որպեսզի հնարավորություն ունենամ իմ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ համապատասխան առարկայական գործուն միջոցներ ձեռնարկել։

      Վերոհիշյալ փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել ցանկով, նշելով՝ փաստաթուղթը որ մարմնի, և ում կողմից է նախապատրաստված։

     Հարգելի ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի աշխատակիցներ, խնդրում եմ հսկել և ստուգել «Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ ընկերության կողմից ուղարկվող փաստաթղթերի ցանկում նշված և կցված փաստաթղթերի քանակի համապատասխանությունը ցանկին, ինչու, որովհետև «Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ ընկերության պատասխանները իմ բողոքներին որևէ առարկայական կապ բողոքներիս բովանդակության հետ չեն ունեցել ... 

      Ակնկալում եմ Ձեր միջամտությունը։

        Հարգանքով՝ Վ.Մկրտչյան

   31  հունվարի 2023թ. 

      

ՀՀ ներքին գործերի նախարար

Վահե Ղազարյանին

Վ. Մկրտչյանից

   Հարգելի նախարար

       2022թ. Դեկտեմբերի 12-ին, ժամը 15 անց 45 րոպեին Արարատի մարզի գ. Գեղանիստի Կենտրոնական փողոցի Т – ձև խաչմերուկում, իմ կողմից վարած ГАЗ 31029 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Ժամը 20 անց 25 -ին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները (Սաֆարյան Սերոբ 08643)։ Ոստիկանների առաջին իսկ գործողություններից զգացվեց նրանց տենդենցիոզ մոտեցումը և փաստերը խեղաթյուրելու նպատակը, ինչի մասին մանրամասն Ձեզ կտեղեկացնեմ՝ ծառայողական քննություն նշանակելու խնդրանքով։

       Հարգելի նախարար այս դիմումիս միակ նպատակն է Ձեզ խնդրել.

      Հանձնարարել համապատասխան ծառայությանը, քանի որ վթարը տեղի է ունեցել առևտրի օբյեկտներով առկա  խաչմերուկում, որտեղ կա  նաև սուպերմարկետ, Հանել վթարի պահի և ոստիկանների կողմից արձանագրությունը կազմելու ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Վերջինս անհրաժեշտ է, քանի որ ոստիկան Ս. Սաֆարյանը կեղծում էր փաստերը, իմ և երկու ոստիկանների մեջ վիճաբանություն է տեղի ունեցել։

      Ինձ տեղեկացրել են, որ տեսաձայնագրությունները պահպանվում են ոչ պակաս քան երկու ամիս։ Ես տեսաձայնագրությունը հանելու պահանջը Ս.Սաֆարյանին ներկայացրել եմ արձանագրությունը կազմելու ժամանակ, սակայն ինձ ասել է, որ դա ապահովագրական ընկերության խնդիրն է, իսկ ապահովագրական ընկերության աշխատակիցները պնդում են, որ ոստիկանության աշխատակիցները՝ մասնավորապես Ս. Սաֆարյանը ստել է՝ դա իրենց խնդիրն է։

    

680