Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին շրջագայություն իրականացնելիս Նավուր-Իծաքար բնակավայրերի խաչմերուկում նկատել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ-469» մակնիշի մեքենա:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են մեքենան, որը բեռնված է եղել 1,5 խմ կաղնու փայտանյութով: «53-ամյա վարորդը, որը «Արծվաբերդի անտառտնտեսությունում» անտառապահ է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը բարձել էր իր կողմից պահպանվող տարածքից:
Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

4228