Տեղեկատվական հարթակում բացվել է անշարժ գույքի շուկային վերաբերող նոր կայք՝ karucapatoxic.am, որը տեղեկություններ կտրամադրի նորակառույց շենքերի մասին: Քաղաքացին այս հարթակում կարող է իրեն հետաքրքրող ինֆորմացիան գտնել, եթե ցանկանում է ձեռք բերել բնակարան:

«Մենք ստեղծել ենք հարթակ, որ լինեն բոլոր նորակառույցները, և մարդիկ կարողանան կայքէջում գտնել իրենց ցանկացած կառուցապատողին»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց կայքի հիմնադիր Գուրգեն Աբագյանը:

Նա նաև ներկայացրեց, որ եթե մարդիկ նախընտրություններ ունեն, օրինակ՝ կենտրոնում ինչ-որ գումարի չափով  գնել բնակարան, կայքը ունի ֆիլտրեր, որ մարդկանց այդ պատկերը ներկայացնի, այնուհետև կարող են ունենալ կառուցապատողների կոնտակտները: «Եթե մարդուն պետք է բնակարան՝ քառակուսի մետրը մինչև 500 հազար դրամ, մենք քաղաքացուն տալիս ենք այդ գործիքները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայի միտումներին, ապա նա նկատեց, որ դեռ նորաբաց են համեմատություններ կատարելու համար, սակայն նորակառույցները գնալով ավելանում են:

 

1279