Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը օր-օրի ավելանում է

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։
Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին տվյալներով՝ զոհ է դարձել 29.605 մարդ, Սիրիայում՝ 4500-ից ավելի: ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել:
13 Փետրվար, 2023 17:18
493