
Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, բլոգեր Օրխան Աղաևը վախենում է իր կյանքի համար. նա հայտարարել է, որ Գերմանիայում իրեն այլեւս ապահով չի զգում։
«Ալիևի ռեժիմը երկու անգամ ահաբեկել է ինձ Բեռլինում։ Նրանք գիտեն, թե որտեղ եմ ապրում, Գերմանիայի կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում, իմ ընտանիքն ու երեխաները վախի մեջ են»,- ասել է Աղաևը։
Երկու օր առաջ Աղաևն ասել էր, որ նկատել է, որ իրեն հետևում են։ Երկու ֆիզիկապես պատրաստված տղամարդիկ հետևել են բլոգերին։ Վերջինս վախեցած չի իջել մեքենայից ու ոստիկանություն է կանչել, սակայն գերմանական ոստիկանությունը ժամանել է միայն երկու ժամ անց։ Դրա համար Աղաևը Գերմանիայի իշխանություններին մեղադրել է իրենց քաղաքացիների անվտանգության և ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։
I no longer feel safe in Germany. Aliyev's regime terrorized me twice in Berlin. They know where I live, the German government does not take any measures, my family and children are in fear. @JalilzadeManaf @Europarl_DE @amnesty_de @tagesschau @polizeiberlin @ReporterOG @POTUS pic.twitter.com/Wp7B7zBCXy
— Orkhan Aghayev (@OrkhanAghayev05) February 14, 2023