Թուրքիայում երկրաշարժերի էպիկենտրոնում գտնվող քաղաքում, որտեղ արգելված է եղել ապօրինի շինարարությունը, զոհեր եւ վիրավորներ չկան
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնում այնուամենայնիվ գտնվել է մի քաղաք, որտեղ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Որովհետեւ քաղաքապետը խստիվ արգելել է ապօրինի շինարարությունը։
42.000 բնակչություն ունեցող Էրզինը գտնվում է երկրաշարժերից ամենաշատ տուժած Հաթայ նահանգում։ Սակայն քաղաքը երկրաշարժից «դուրս է պրծել» միայն շենքերի վնասումով։ «Մենք մարդկային կորուստներ, վիրավորներ, փլուզումներ չենք ունեցել», - ասել է քաղաքապետ Օքքեշ Էլմասօղլուն։
Նա դա բացատրում է շինարարական նորմերի ցանկացած խախտման արգելքով և խիստ ստուգումներով՝ չնայած կառուցապատողների դժգոհությանը։
«Ես փոխզիջումների չեմ գնացել, և դա ինձ վրա արժեցել է շատ մարդկանց հետ մենամարտեր: Բայց իմ խիղճը հանգիստ է»,- ասել է Էլմասօղլուն։
14 Փետրվար, 2023 13:39
811