Սեյսմոլոգիական ծառայությունները երկուշաբթի երեկոյան Կեմերովոյի շրջանի Տաշտագոլի շրջանում 3,1-ից 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երեք ցնցում են գրանցել։ Այս մասին երեքշաբթի հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի կայքում։

«Օպերատիվ հաղորդագրությունը սեյսմիկ իրադարձության մասին՝ լայնություն՝ 53,09, երկայնություն՝ 87,66, մագնիտուդ՝ 4,1, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում՝ 5 բալ MSK64»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի Մոսկվայի ժամանակով 17:22-ին կամ տեղական ժամանակով 21:22-ին: Քիչ անց գրանցվել է ևս երկու ցնցում՝ 3,1 և 3,6 մագնիտուդով։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություն օպերատիվ ծառայությունները չեն ստացել։

869