«Նաիրիտ» գործարանից պարբերաբար գողություն են կատարվել (տեսանյութ)


Գիշերային ծառայության հերթական արդյունքն են գրանցել մայրաքաղաքի պարեկները: Փետրվարի լույս 7-ի գիշերը, ժամը 4.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում՝ «Նաիրիտ» գործարանի մոտ, նրանք ստուգել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ, 39-ամյա վարորդին:
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ մեքենայում առկա մալուխը վարորդը, 35-ամյա բարեկամի հետ, գողացել էր «Նաիրիտ» գործարանի տարածքից: Պարզվել է նաև, որ հունվար-փետրվար ամիսներին նույն տեղից կատարել են ևս չորս գողություն:
Վարորդը ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցակից բարեկամին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
14 Փետրվար, 2023 22:52
958
«Նաիրիտ» գործարանի ենթակայանում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինը
12 Սեպտեմբեր, 2025 22:46
Ողբերգական դեպք «Նաիրիտ» գործարանում․ 41-ամյա տղամարդը, աշխատանքներ կատարելիս, 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. SHAMSHYAN.com
02 Փետրվար, 2021 18:32
«Նաիրիտ» գործարանի ենթակայանում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինը
12 Սեպտեմբեր, 2025 22:46
ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր
06 Օգոստոս, 2025 15:04
Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլի լուրը սուտ է. խոսնակ
23 Հունիս, 2025 13:53