Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզներն ուժեղացված ծառայության ընթացքում Վանանդ գյուղի տարածքում հայտնաբերել, ապօրինի որս կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Լենուղի գյուղի 36-ամյա մի բնակչի: Նրա մոտ եղել են որսորդական հրացան և ապռնակ տեսակի թռչուններ, որոնց որսն արգելված է: Պարզվել է, որ տղամարդը որսորդմիության անդամ չէ, հրացանի համար էլ փաստաթղթեր չունի:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

895