Այսօր araratnews.am-ը հրապարակել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 3 տարեկան երեխայի մորից գումար են պահանջել. մինչև 10 հազար դրամ չտաս՝ չենք ստուգի. ահազանգ» վերնագրով հոդված, որտեղ հիվանդ երեխայի ծնողներն ահազանգել էին, թե երեխային զննելու համար ԲԿ-ում իրենցից գումար են պահանջել։

Հիվանդանոցից կապ հաստատեցին Araratnews-ի հետ եւ պարզաբանեցին, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում, գումարը պահանջվել է ըստ ԲԿ գործող կանոնակարգի' զուտ խորհրդատվության (կոնսուլտացիայի) համար, իսկ բուժումն անվճար է։

Ահազանգող ծնողները, լինելով խորը էմոցիոնալ վիճակում, ճիշտ չեն հասկացել առաջարկը եւ ներկայացրել են այնպես, ինչպես գրված է հոդվածում, ինչի համար ներողություն են խնդրում։

Այժմ մայրը երկու երեխաների հետ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Երեխաները գտնվում են բուժանձնակազմի հոգատար հսկողության ներքո' ստանալով պատշաճ բուժօգնություն։

1961