«Փակ շուկայի» գետնանցումում կտեղադրվի վերելակ. թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին էր լինելու

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Անդրադառնալով լրատվականներում տեղ գտած «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին, տեղեկացնեմ, որ դեռ 10 օր առաջ գետնանցում այցիցս հետո այդ խնդրի մասին խոսել եմ շին բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ, նա հավաստիացրեց, որ նախատեսված է թեքահարթակի փոխարեն վերելակի տեղադրում, երբ մրցույթով մասնավորի տրամադրվի: Ի դեպ՝ քաղաքում, շատ տեղերում գետնացումները նախկինում «սխալ» են կառուցվել, աստիճանների անհրաժեշտ անկյունը կտրուկ է և լայնանալու տարածք չկա և այդ պատճառով ամենառացիոնալ լուծումը վերելակներն են: Պետք չի անել՝ ուղղակի անելու համար, եթե թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին է լինելու»:
17 Փետրվար, 2023 15:22
1302
Վնասել են «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը
23 Օգոստոս, 2023 15:38
Հիմնանորոգվում է «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը. տեսանյութ
30 Սեպտեմբեր, 2022 01:20
Տարադրամի շուկան՝ սեպտեմբերի 12-ին
12 Սեպտեմբեր, 2025 16:31
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 27-ին
27 Օգոստոս, 2025 19:06
Այլընտրանք չկա. ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներին
04 Օգոստոս, 2025 10:05