ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադյա Ֆերնանդա Պիֆարետտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հակիրճ ներկայացրել առաքելության նպատակները: 

Նադյա Պիֆերատտին նշել է, որ այցելել են Սյունիքի մարզ և առաջիկայում կայցելեն նաև Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո: 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նման այցերը՝ հատկապես պատերազմից տուժած համայնքներ: Վաչե Տերտերյանը հանգամանալից ներկայացրել է Սյունիքի,Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում պատերազմից հետո առաջացած տարածքային համաչափ զարգացման հետ կապված խնդիրները, նշել կառավարության կողմից այդ խնդիրները լուծելու առաջնահերթությունները: 

Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նաև նման իրավիճակներում տարբեր տարածաշրջաններում Համաշխարհային բանկի ունեցած միջազգային փորձով և շեշտել, որ դա կարող է օգտակար լինել նոր գաղափարների, նոր զարգացման ծրագրերի իրագործմանը Հայաստանում: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզեր այցելելուց և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո ունենալ ևս մեկ հանդիպում-քննարկում: 

622