Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:

 

Ըստ այդմ՝ փետրվարի 20-ից մինչև հուլիսի 5-ը կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտիի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտիի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:

 

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

 

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

 

1181