ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն, անդրադառնալով այդ հանգամանքին, ասաց. «Հաշվի առնելով կամրջի պատմական բացառիկ արժեքը և դրա վերականգնման կարևորությունը՝ այսօր պատրաստ է պատմական հուշարձանի վերակառուցման էսքիզային առաջարկը։ Կամուրջը ընդգրկված է Հայաստանի հուշարձանների ցանկում։ Ինչպես ասաց ՀՀ վարչապետը, հույս ունենք, որ համագործակցության արդյունքում կկարողանանք վերականգնել այն»։
Նշենք՝ 2016 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է իր համաշխարհային ժառանգության ցուցակում։ Կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում, որը քաղաքի ճարտարապետական գլուխգործոցներից է։