Բուլղարիայում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը։ 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Բուլղարիա։ Մրցաշարին մասնակցում են 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։ Փետրվարի 20-ին` մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, ով կմրցի Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմիի հետ։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

785