Մենք չենք պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, նրանք դարձել են ուկրաինական ռեժիմի զոհը. Պուտին
Այսօր` փետրվարի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 18-րդ անգամ ելույթ է ունենում Դաշնային ժողովում` հանդես գալով ուղերձով։
Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին` Պուտինը կրկնեց, որ Ուկրաինան է սկսել պատերազմը. «Ես ուզում եմ կրկնել՝ նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»։
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ծրագրել են հարձակումները Դոնբասի վրա, հասկացել են, որ հաջորդ թիրախները լինելու են հարձակումները Ղրիմի և Սևաստոպոլի վրա։
«Մենք չենք պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, նրանք դարձել են ուկրաինական ռեժիմի զոհը»,- ասաց Պուտինը` մեղադրելով Արեւմուտքին, թե վերջինս ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես պալիգոն։
21 Փետրվար, 2023 17:26
1779
Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել այլ պետությունների վրա՝ ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ էլ 2050-ին․ Պուտին
02 Հոկտեմբեր, 2026 11:41
Ոչ թե մենք ենք սկսել պատերազմը, այլ պատերազմ սանձազերծվել է մեր դեմ․ Պուտին
02 Հոկտեմբեր, 2026 11:19
Կրեմլը շեշտել է՝ ՌԴ-ին զինադադար չէ պետք, այլ՝ խաղաղություն․ Պեսկով
02 Հոկտեմբեր, 2026 10:25