Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ից սկսեց իր գործունեությունը։

Առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտտերն է, ծնվել է 1962թ., 27 տարի պրոֆեսիոնալ կարիերա է ունեցել Գերմանիայի դաշնային ոստիկանությունում, զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ։ 1997-1998թթ. ղեկավարել է անհնազանդությունների և հասարակական կարգի խախտման դեմ ոստիկանական Բատալիոնը, Դաշնային սահմանների պահպանության բաժանմունքը, եղել Սահմանային պահպանության բաժնի փոխտնօրեն Ֆրանկֆուրտի օդանավակայանում 2002-2004թթ.։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սահմանային ոստիկանության բաժնում, Դաշնային ոստիկանության կենտրոնական գրասենյակում։ 2014թ. նշանակվել է Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի Տարածաշրջանային դաշնային ոստիկանության փոխնախագահ, 2020-2023թ. եղել նույն Ոստիկանության նախագահը Շտուտգարտում։ 

Նա աշխատանքային հարուստ փորձ ունի նաև միջազգային մակարդակում։ 2004-2005թթ. եղել է Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատակազմի ղեկավարը, 2007-2008թթ. Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատակազմի ղեկավարը, 2012-2013թթ. Հարավային Սուդանում ԵՄ ավիացիոան անվտանգության առաքելության ծրագավորման և գործառնությունների ղեկավարը, 2017-2019թթ. Բաղդադում ԵՄ խորհրդատվական առաքելության ղեկավարը։

1989-1994թթ. իրավաբանական կրթություն է ստացել Գերմաիայի Հայդելբերգի համալսարանում։ Իրավաբանի մագիստրոսի կոչման հետ միասին ունի նաև Ադմինիստրատիվ գիտությունների մագիստրոսի կոչում, իսկ 1999թ. ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Սփեյերի ադմինիստրատիվ գիտությունների գերմանական համալսարանի կողմից։

Մարկուս Ռիտտերը ամուսնացած է, ունի 2 զավակ։

1178