Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Օդեսայում Գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանի պաշտոնավարման ավարտի և նորանշանակ հյուպատոս Գագիկ Հայրապետյանին՝ մարզային, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև հայ համայնքին հանդիսավոր ներկայացման նպատակով Օդեսայում է այցելել դեսպան Վլադիմիր Կարապետյանը, դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը, ռազմական կցորդ Համիկ Սայադյանը:

Իր խոսքում դեսպանը շնորհակալություն է հայտնել Գ. Պետրոսյանին ծառայության համար, նշել է ՀՀ քաղաքացիներին օգնելու ուղղությամբ նրա առանձնահատուկ դերակատարությունը պատերազմի ընթացքում, նկատելով, որ Գ. Պետրոսյանի աշխատանքը բարձր է գնահատվել նաև ՀՀ ԱԳՆ կողմից: Դեսպանը նաև շնորհավորել է դիվանագիտական ծառայության մեծ փորձ ունեցող Գագիկ Հայրապետյանին նշանակման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ աշխատանքում:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Օդեսայի մարզպետի առաջին տեղակալ Բորիս Վոլոշենկովը, Օդեսայի փոխքաղաքապետ Պավլո Վուգելմանը, Օդեսայի մարզային Ռադայի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Ռադկովսկին, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոսը, հայ համայնքի նախագահ Տիգրան Հարությունյանը:

634