Փետրվարի 23-ին՝ ժամը 15:10-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ․ երթևեկությունը երկկողմանի փակ է։

Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ 2 խմ)․ երթևեկությունը երկկողմանի բաց է։

472