Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 32 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել անցած տարվա ընթացքում։

«Նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 32 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն է տրամադրել Ուկրաինային»,- ասվում է Օսթինի տարածած հայտարարության մեջ:

Նրա խոսքով, Ուկրաինային տրամադրվել է 1,6 հազար Stinger համակարգ, ավելի քան 8,5 հազար Javelins, 232 հաուբից և ավելի քան 2 միլիոն միավոր զինամթերք, 38 HIMARS համակարգ, Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց, 8 NASAMS համակարգ, 109 Bradley հետևակի մարտական ​​մեքենա, 31 Abrams տանկ և 90 Stryker հետևակի մարտական ​​մեքենա:

Ավելի քան 20 միլիարդ, ըստ Օսթինի, հատկացվել է ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների կողմից։

326