Շղթայական վթար Մյասնիկյան պողոտայում․ բախվել է 7 ավտոմեքենա, խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ
Այսօր՝ փետրվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել է 7 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ինչպես նաև դեպքի վայրից հեռացած 2 մեքենաների վարորդների ինքնությունը, որոնք վթարից հետո չսպասելով պարեկներին, հեռացել են։
Վթարի պատճառով երթևեկութունը դարձել է դանդաղընթաց, և խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ։
24 Փետրվար, 2023 21:36
1718
Շղթայական ավտովթար՝ Երևանում
24 Մայիս, 2026 16:08
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
06 Մայիս, 2026 19:48
Թալին-Բազմաբերդ ճանապարհի շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ունենք ծանր դեպքեր․ Ավանեսյան
27 Հունվար, 2026 16:43
Շիրակի մարզում «Նիսսան»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. արձանագրվել է վարորդի մահը
08 Հոկտեմբեր, 2026 17:06
Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ նախնական տեղեկություններով 8 տուժած կա
08 Հոկտեմբեր, 2026 09:57
Ոչ սթափ վարորդը «Լեքսուս»-ով բախվել է կայանված 2 մեքենայի․ կան զոհ և 4 վիրավոր
07 Հոկտեմբեր, 2026 10:32
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23
Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ
26 Օգոստոս, 2026 21:59
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
14 Հուլիս, 2026 13:22