Կալիֆոռնիայի Սենատի անդամը իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի

Կալիֆոռնիայի Սենատի անդամ Մարիա Ելենա Դուրասոն համերաշխություն է հայտնել իր հայ-ամերիկյան ընտրողներին՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի․
«Պարտավորվում եմ միանալ ողջ աշխարհի իրավապաշտպաններին, որպեսզի բարձրաձայն հայտարարեմ Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանում հայերի իրավունքների շարունակական խախտումների մասին»,- գրել է նա Թվիթերում։
27 Փետրվար, 2023 14:57
583