Փետրվարի 27-ին «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալների» միությունը հրապարակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը։
Ըստ ցուցակի՝ ներկայումս Ադրբեջանում կա 93 քաղբանտարկյալ։
Նրանք բաժանված են 7 խմբի.
1-ին խումբ՝ լրագրողներ և բլոգերներ (6 մարդ)
2-րդ խումբ՝ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ (6 մարդ)
3-րդ խումբ՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ (5 մարդ)
4-րդ խումբ՝ կրոնական ակտիվիստներ (29 մարդ)
5-րդ խումբ՝ «Տերտերի գործով» դատապարտվածներ (8 մարդ)
6-րդ խումբ՝ «Գյանջայի գործով» դատապարտվածներ (26 մարդ)
7-րդ խումբ՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներ (13 մարդ):
Քաղբանտարկյալների թարմացված ցուցակը պատրաստել են իրավապաշտպաններ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատություն» միությունը նշում է, որ քաղբանտարկյալների ցուցակը պատրաստվել է 2012 թվականի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված քաղբանտարկյալների վերաբերյալ թիվ 1900 բանաձեւին համապատասխան։
Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում երկրում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարությունները և դա համարում են կողմնակալ կարծիք։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ երկրում հիմնարար իրավունքները լիովին ապահովված են, մարդիկ չեն հետապնդվում իրենց կամքի ու համոզմունքի համաձայն։
Բացի այդ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2021թ. բանաձեւ է ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ: