Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավանում խոտածածկ տարածք և ծառեր են այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվիորեն ժամանել է ՓԾ Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի Տաշիր քաղաքն սպասարկող պարեկների 2 հերթապահ խումբ։ 

Հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել հրդեհն ու մարել այն։ 

Եթե հրշեջներն օպերատիվ չգործեին, կրակը կտարածվեր ու մոխրի կվերածեր մեծ թվով ծառեր։ 

Այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

188