Երևանի պատմության թանգարանում գործելու է «Կիլիկիա» հավաքածուի ցուցադրություն
Մարտի 7-ից ապրիլի 7-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում գործելու է Արմեն Վարդապետյանի զարդերի «Կիլիկիա» հավաքածուի ցուցադրությունը, որում ներառված են Կիլիկյայի հայկական մանրանկարերի ներշնչանքով ստեղծված զարդեր:
Մանրակրկտորեն պատրաստված, ինքնատիպ աշխատանքները տպավորում են նաև պատմական այդ ժամանակահատվածին բնորոշ գունային լուժումներով:
Զարդերից բացի, ցուցադրությունում ներկայացված են նաև քանդակներ և գծանկարներ, որտեղ հեղինակը դիտողին փորձել է հաղորդակից դարձնել Կիլիկիայի մշակույթին ու պատմությանը:
Արմեն Վարդապետյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, իսկ 2021 թ.-ին կայացած զարդերի 9-րդ միջազգային ցուցահանդեսում արժանացել է I-ին կարգի դիպլոմի:
09 Մարտ, 2023 18:59
871
Քաղաքային կենսաբազմազանության գոտին բաց է մինչև հոկտեմբերի 30-ը
25 Հոկտեմբեր, 2026 19:40
Պարզաբանում. վարորդը քաղաքացու մատի վնասվածքի մասին տեղեկացել է ավելի ուշ
08 Հոկտեմբեր, 2026 10:42
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
03 Հոկտեմբեր, 2026 10:05
Հանրապետության 32 հասցեում ամփոփված է Երևանի պատմության մի մասնիկը
05 Սեպտեմբեր, 2026 22:30
ԱԺ պատմության ամենաերկարատև առաջին նստաշրջանը․ լուսանկարներ
27 Օգոստոս, 2026 23:09
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում․ Վարչապետ (տեսանյութ)
10 Հուլիս, 2026 14:53