Ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից սկսած Հայաստան է տեղափոխվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրոպայի այլ երկրներից, Վրաստանից, այդ թվում՝ Ջավախքից, և այդ գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտարարեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասուլիսին:

 

«Այս պահին ԱՄՆ-ից ևս 100 տոննա օգնություն ենք սպասում, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնության տեղափոխումը, ուստի թռիչքը հետաձգվում է»,- ասաց Սինանյանը: 

 

Ֆինանսական օգնությունը փոխանցվում է «Հայաստան» հիմնադրամի հաշվին: Այս պահին, ըստ նրա, փոխանցվել է մոտ 120 մլն դոլար: 

324