Եթե չեք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել ահաբեկչական պետության դեմ, ուրեմն պետք է Հայաստանին զենք տաք․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը անդրադարձել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հայտարարությանը։
«Եթե դուք չեք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետության դեմ, քանի որ նա նավթ է վաճառում Եվրոպային կամ որ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի, նշանակում է, որ նա բավականաչափ վստահություն կունենա, որպեսզի իրագործի էթնիկ զտումների իր ծրագիրը։
Այդ դեպքում դուք պետք է Հայաստանին զենք տաք այնպես, ինչպես տալիս եք Ուկրաինային»,- գրել է նա Թվիթերում։
10 Մարտ, 2023 15:30
826