Երևանում «Շկոդան» բախվել է բազալտե սանդուղքներին և հենապատին. վարորդը տեղում մահացել է
Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նախնական տեղեկություններով՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
14 Մարտ, 2023 14:51
805
Արարատում բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան
21 Օգոստոս, 2026 19:43
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
21 Հուլիս, 2026 11:49
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
20 Հուլիս, 2026 12:27
Հաղորդակցության էվոլյուցիան ֆինանսական ոլորտում. Հայէկոնոմբանկը մասնակցեց FinComm Armenia 2026 կոնֆերանսին
08 Հոկտեմբեր, 2026 18:24
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
08 Հոկտեմբեր, 2026 10:01
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07 Հոկտեմբեր, 2026 19:35