ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական դոկտոր Իբրահիմ Կալինի հետ։ Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ Սալիվանը վերահաստատել է ցավակցությունները Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մարդկային ողբերգական կորստի համար և ԱՄՆ-ի աջակցությունը թուրք ժողովրդին: 

«Նրանք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

471