
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Աշխատանքային այցով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում էի: Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի հետ շրջայցի ընթացքում ծանոթացա Նորակերտ, Արևաշատ ու Պտղունք բնակավայրերում իրականացվող աշխատանքներին, սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու համայնքների ունեցած խնդիրներին:
Ուրախությամբ պիտի ասեմ, որ այս համայնքներում աշխատանքային եռուզեռ է: Պտղունքում ավարտին է մոտենում ամբողջովին նոր սեյսմակայուն դպրոցի կառուցման աշխատանքները, Արևաշատում երեխաները սպասում են գրեթե պատրաստ մանկապարտեզի բացմանը, Նորակերտում փոքրիկների համար կառուցվել է մեծ խաղահրապարակ, որ երբեք չի եղել այդ բնակավայրում: Որոշ ծրագրեր դեռ անավարտ են, աշխատանքները շարունակվում են:
Համայնքներում խնդիրներն էլ քիչ չեն, որոնք կմնան ուշադրության կենտրոնում: Որոշների լուծման տարբերակներն արդեն քննարկել ենք, արդյունքների մասին կտեղեկացնեմ: