Արդեն մեկ տարի է, ինչ հոլիվուդյան դերասանը պայքարում է անբուժելի հիվանդության դեմ։ Սկզբում նրա մոտ աֆազիա էր ախտորոշվել, սակայն հետագայում պարզվել է, որ դա դեմենցիայի ախտանիշներից մեկն է միայն։ Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսի կինը՝ Էմմա Հեմինգը, նրա ծննդյան օրը սոցիալական ցանցերի եթերում արտասվել է։

Մարտի 19-ին արտիստը դարձավ 68 տարեկան։ Սակայն 44-ամյա կնոջը մտահոգում է ոչ թե ամուսնու տարիքը, այլ նրա անբուժելի հիվանդության հետ կապված առօրյա դժվարությունները։ Ամուսնու ծննդյան օրը նախկին մոդելը որոշել է շնորհակալություն հայտնել երկրպագուների բանակին՝ ընտանիքի համար դժվար պահերին ցուցաբերած աջակցության համար։ Նա չի կարողացել զսպել արցունքները և խոստովանել է, որ ամեն օրը փորձություն է դառնում. հանգչող ամուսնուն տեսնելը, նրա մասին հոգ տանելը և անելանելի իրավիճակ արդեն անտանելի է։ Հեմինգը որոշել է անկեղծ լինել, ցույց տալ իր կյանքը առանց հոլիվուդյան ֆիլտրերի

։ «Ուրեմն այսօր ամուսնուս ծննդյան օրն է։ Առավոտը սկսեցի լացով... Մարդիկ ինձ ասում են. «Ես չգիտեմ, թե ինչպես է դա քեզ հաջողվում»... Ես այլընտրանք չունեմ: Ես շատ կցանկանայի ունենալ այն»,- ասել է Հեմինգը: Ինչպես նշել է դերասանի կինը, այս ամենի հետ մեկտեղ, ինքն է պատասխանատու երկու երեխաների ճակատագրի համար։ Ուստի արցունքների համար շատ ժամանակ չի մնում։ Պետք է հավաքվել ու պարտականություններին անցնել: «Իսկապես ամեն օր տխրության պահեր եմ ունենում, ամեն օր վիշտ: Եվ ես դա զգում եմ այսօր՝ նրա ծննդյան օրը»,- հավելել է կինը:

2162