Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված՝ 439 գրամ քաշով արծաթյա և դեղին մետաղից պատրաստված զարդեր։ Մեկ այլ դեպքով էլ աշխատակիցները քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 196 գրամ քաշով դեղին մետաղից պատրաստված փականներ։ 

Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել է չհայտարարագրված հոգեմետ նյութի պարունակությամբ 75 հաբ։ Մեղրիի մաքսային ծառայողները խոհանոցային իրերի տակ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 143 տուփ ծխախոտ։ ՄԴՊՎ Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցները համատեղ հայտնաբերել են չհայտարարագրված բջջային հեռախոսների էկրաններ և ոչ համապատասխան ուղեկցող փաստաթղթերով 420 կգ համաքաշով կահույք։  

352