Արցախի բնակիչներին ID քարտերի տրամադրումը որոշ ժամանակով կասեցվել է տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։

«Խնդիրը հիմնականում կապված է ծրագրավորման և կապի հետ։ Կապը ներկայումս լիարժեք չի սնուցվում, բայց առաջիկա օրերին խնդիրը անպայման կլուծվի, այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

Նույն խնդիրը առկա է եղել նաև ՀՀ քաղաքացիների համար, այնպես, որ խնդիրը շուտով կլուծվի և ID քարտերիր տրամադրումը Արցախի քաղաքացիներին կրկին կվերականգնվի»,- փոխանցեցին ԱՀ ՆԳ նախարարությունից։

667