Երեւանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում, որոնք դեռ ամբողջությամբ չեն վերացվել։ Այս մասին մեզ հայտնեցին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

«Սուրմալու»-ում ստուգում անցկացնելու վարույթը նախաձեռնվել էր մարտի 3-ին, իսկ մարտի 13-ին կենտրոնի աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացվել։ Զոհրաբյանն ասաց, որ երեկ տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են առևտրի կենտրոն, որտեղ արդեն սկսվել են խախտումները վերացնելու ուղղությամբ աշխատանքները։

«Սուրմալու»-ի շենքերից մեկում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել պայթյուն, որի հետեւանքով 16 մարդ էր զոհվել, մեկը ճանաչվել էր անհետ կորած։

543