ՊՆ-ն հայտարարություն է տարածել մոլորված զինծառայողի մասին

ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Մեկնարկել էին որոնողափրկարարական աշխատանքներ:
22 Մարտ, 2023 14:59
497