Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրացի պատգամավորները խորհրդարանում ծեծկռտուք են սարքել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ
Նիստին «Ժողովրդի ուժեր»-ի անդամ Վիկտոր Ջապարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր Տարիել Նակաիձեի նկատմամբ։ Վիկտոր Ջապարիձեն խորհրդարանի սեղանին դրված խոսափողով հարվածել է Նակաիձեի մեջքին։ Պատգամավորների միջեւ նաեւ անպարկեշտ բառապաշարով լեզվակռիվ է տեղի ունեցել։
Կռվին ներգրավվել է նաեւ խորհրդարանական մեծամասնության անդամ Լեւան Մգալոբլիշվիլին։
Ներկայումս խորհրդարանում քննարկվում է «Պաշտպանության կոդեքս» նախագիծը, թեեւ դեռ հայտնի չէ, թե որն է եղել ծեծկռտուքի պատճառը։ Ենթադրաբար, վեճը ծագել է «Ժողովրդի ուժեր»-ի նախաձեռնած օրինագծի պատճառով։
22 Մարտ, 2023 21:37
773
Վրաստանի վարչապետը հրապարակում է արել Հայաստանից․ լուսանկարներ
16 Հոկտեմբեր, 2026 19:25
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45