Զոհրապ Եգանյանը գրում է.

Վաղը թուրքերին պետք է զարմացնել 14հզ հոգով միաժամանակ «Մեր Հայրենիք»-ը երգելով, անդադար տղեքին քաջալերելով, թուրքերի մոտ գնդակը հայտնվելիս սուլելով, գոռալով, մերոնց ոգևորելով նույնիսկ երբ սխալվեն ու ամենակարևորը` հանկարծ թույլ չտալ բաներ, որոնք առիթ կտան որակազրկելու միջազգային խաղերի միակ նորմալ մարզադաշտը մեր երկրի: Եթե մենք մեզ վաղը չտիրապետենք ու ոչ ֆուտբոլային ակցիաներ անենք, անկարգություններ լինեն, ապա ամենայն հավանականության մենք կզրկվենք միջազգային խաղերից ու մեր թիմերն ու հավաքականը «տնային» խաղերը կանցկացնեն օրինակ Թբիլիսիում: Սա ուղղակի թող իմանան հատկապես մինչև 20 տարեկանները, սեփական փորձից): Հաղթանակ մեր տղեքին, հանգիստ, հավասարակշռված խաղ:

811