«Ազատություն» ռադիոկայանը անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության մեքենաների ապահովագրության թեմային։
Այս մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ տվել է մանրակրկիտ պարզաբանում, նշել ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռք բերման ողջ գործընթացը, ներկայացրել տարբեր ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացված առաջարկներն ու փաստաթղթեր, ինչին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Ռեպորտաժի հեղինակին նույնպես թե՛ գրավոր, և թե՛ բանավոր (վերջինիս նախաձեռնությամբ) պարզաբանվել է գնման գործընթացի իրավական հիմնավորումները, ինչից հետո, կարծես թե, հավելյալ հարցեր չպետք է առաջանային։

Կոչ ենք անում ևս մեկ անգամ ընթերցել ՆԳՆ ոստիկանության կողմից հրապարակած պարզաբանումը, ինչից հետո հասկանալի կլինի լրատվամիջոցի կողմից հրապարակված ռեպորտաժում իրականության հետ աղերս չունեցող և ակնհայտորեն ուղղորդված պնդումները։

 

574