
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը ստորագրել է հրաման, որով Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարվել՝ նահանգին պատուհասած տորնադոների պատճառով և հրամայvել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին։
Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Կիրակի վաղ առավոտյան նախագահ Ջո Բայդենը Միսիսիպիում արտակարգ դրություն հայտարարեց և հրամայեց տրամադրել դաշնային օգնություն՝ լրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների օգնության ջանքերը 2023 թվականի մարտի 24-ից 25-ը ընկած ժամանակահատվածում տորնադոներից տուժած տարածքներում»,- ասված է հայտարարության մեջ։
Բայդենի հրամանը ներառում է օգնություն Միսիսիպիի իշխանություններին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կողմից:
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Միսիսիպիին պատուհասած մեկ տասնյակից ավելի տորնադոների հետևանքով զոհվել է 26 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Տորնադոն Լուիզիանա-Միսսիսիպի սահմանից հասել է Ալաբամա՝ թողնելով ավերածություններ իր 100 մղոն ճանապարհին: Քամու ուժգնությունը հասել է 35,7 մ/վ արագության։ Տեղական իշխանությունները գնահատում են տարերքի ազդեցության վնասը։