Այս տարի հիմնանորոգումից հետո 22 մանկապարտեզ կհանձնվի շահագործման

Միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաև այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները:
Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը:
27 Մարտ, 2023 19:01
408