Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 28-ին որոշում է ստորագրել՝ նշանակում կատարելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ նա 2020 թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմում էր ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից։

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1995 թ. 29 հունվարի, ք. Երևան

Կրթություն
2012-2016 թթ.- Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, քաղաքագիտության բակալավր
2016-2018 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագիր, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոս՝ հանրային կառավարման և զարգացման գիտությունների մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն
2014 թ. – դասընթացավար, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր
2017 թ. – տարածքային համակարգող, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
2017 թ. – դասընթացավար, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման միջոց» ծրագիր
2017 թ. – իրազեկման համակարգող, «Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ»
2017 թ.- հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարան
2017-2018 թթ. – հետազոտող-վերլուծաբան, ՀՀ կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ
2018 թ. հունիսի 6-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Այլ տվյալներ
2012 թ. դարձել է բանավեճի հարավկովկասյան առաջնության հաղթող:
2013 թ. «Ուսում ԱՄՆ համալսարաններում» ծրագրի շրջանակում Մասաչուսեթսի և Ջորջթաունի համալսարաններում մասնակցել է հանրային քաղաքականություն և կառավարում թեմայով դասընթացների:
Եղել է փորձնակ պետական մի շարք կառույցներում, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և կառավարության աշխատակազմում: Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների և մրցաշարերի:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

579