
ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանն ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
21-ամյա ուսանողն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, սկսվել է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են։ Այժմ այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Աբրահամյանը:
Բաբայանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում աշխատում է որպես ամբիոնի վարիչ, իսկ Ալբերտ Նիկոլյանը նույն ինստիտուտի ուսանող է։