Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ ռոումինգը. այս մասին հայտնում է vedomosti.ru-ն։

Ըստ հրապարակման՝ մինչև 2024 թվականի վերջ այս երկրների հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն «ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոններ։

Նախատեսված է, որ օպերատորները իջեցնեն միջազգային կապի սակագները և միության երկրների հետ բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ սահմանեն։ Եվ արդեն 2025թ․ ռոումինգը նշված երկրների հետ կչեղարկվի։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նման ռեժիմ արդեն գործում է Բելառուսի հետ:

390