Երևանի Աջափնյակ վարչական շրջանից տեղեկացնում են՝ օրերս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը և աշխատակազմի բաժինների պատասխանատուները հերթական շրջայցի ընթացքում այցելել էին նաև թիվ 126 դպրոցի տարածք, որը բնակիչների կողմից վերածվել էր աղբանոցի։

Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականով` վերոնշյալ տարածքում հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են մաքրման աշխատանքներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Խստիվ արգելվում է չսահմանված վայրեր շինարարական և այլ կոշտ թափոնների տեղափոխումը: Բնակիչներն իրենց միջոցներով շինարարական աշխատանքներից, բնակարանների վերանորոգումից և քանդումներից առաջացած շինարարական, ինչպես նաև օգտագործման պիտանելիությունը կորցրած խոշոր կենցաղային իրերի թափոնները պետք է տեղափոխեն Սիլիկյան թաղամասին հարող նախկին քարհանքի անօգտագործելի խորշերի տարածքում առանձնացված շինարարական և խոշոր եզրաչափի թափոնների տեղափոխման համար նախատեսված հատուկ վայր:

Կենցաղային աղբը գցել միմիայն աղբամաններ,որոնք տեղադրված են ձեր բնակելի տարածքի շրջակայքում»։

419