Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արեւելք (բնակչությունը` 83 հազար մարդ): Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

436