Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 79,5 տոկոսով, շինարարությունը՝ 13,9 տոկոսով, առևտուրը՝ 18,2 տոկոսով, ծառայությունները՝ 21 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրելու, և խնդիրը ոչ միայն հանքարդյունաբերության մեջ է:

«Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է: Արդեն երկու ամիս մենք ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում, ինչը շատ լավ և կարևոր որոշում է. մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այդ տնտեսական ակտիվության  տեմպը պահպանել, որ կարողանանք լուծել մեր խնդիրը»,- ասաց նա և հիշեցրեց, որ տարեկան առնվազն յոթ տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք:

402